Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան կստեղծեն եռակողմ մաքսային կոմիտե

Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան կստեղծեն եռակողմ մաքսային կոմիտե

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մաքսային մարմինները կստեղծեն մաքսային ոլորտում փոխգործակցության եռակողմ հանձնաժողով:

«Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մաքսային մարմինների ղեկավարները համատեղ հանդիպում են անցկացրել Իզմիրում: Հանդիպումից հետո ստորագրվեց մաքսային հարցերով եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին արձանագրություն», - Twitter-ում գրել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ղեկավար Սաֆար Մեհդիևը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում