Երկգլխանի թունավոր օձ են հայտնաբերել. Հնդկաստան

Երկգլխանի թունավոր օձ են հայտնաբերել. Հնդկաստան

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում Ռասելա տեսակի երկգլխանի օձ են հայտնաբերել, որը երկրի ամենաթունավոր օձերից մեկն է համարվում, հայտնում է Hindustan Times-ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ սողունին բնակիչներից մեկն է փողոցում նկատել և անմիջապես զանգահարել է կենդանիների պաշտպանության հիմնադրամի փրկարարներին։

Նշվում է, որ հետագայում սողունին պատրաստվում են տեղափոխել Մումբայի հարևանությամբ գտնվող հետազոտական ինստիտուտ։ 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռասելա տեսակի այս օձի երկարությունը 11 սանտիմետր է, իսկ գլխներից յուրաքանչյուրը մոտ երկու սանտիմետր է։ 

Նշվում է, որ այս տեսակի օձերը սովորաբար գոյատևման քիչ հավանականություն են ունենում, քանի որ մարսողական տրակտի հետ կապված խնդիրներ են ունենում։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում