Թալիբների բռնակալության դեպքում հազարացիների համայնքը խոստացել է վերսկսել պայքարը
Աֆղանստանի շիա փոքրամասնության՝ հազարացիների համայնքը, կվերադառնա թալիբների դեմ զինված դիմակայության, եթե նրանք չկատարեն խոստումներն ու զերծ չմնան բռնակալությունից։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանի նախկին փոխնախագահ և հազարացիների համայնքի առաջնորդ Մուհամմադ Քարիմ Հալիլին։
«Մենք տեսել ենք նրանց ժամանակավոր կառավարությունը, որը ոչ մի կերպ չի կարելի համարել ներառական։ Այդ գործընթացի շարունակությունն անընդունելի է այլ ուժերի և էթնիկ խմբերի համար։ Կասկած չկա, որ նման իրադրությունը կդառնա անտանելի և՛ տաջիկների, և՛ ուզբեկների համար, և նրանք հազարացիների հետ կվերադառնան մարտի դաշտ»,-ասել է նա ТАСС-ի թղթակցի հետ զրույցում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թալիբները դիմել են ՄԱԿ՝ Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում ելույթով հանդես գալու խնդրանքով։
Կարծիքներ