Մեծ Բրիտանիայում AstraZeneca-ի դեղամիջոցով պատվաստվել է աշխարհում առաջին մարդը
Մեծ Բրիտանիայում Օքսֆորդի համալսարանի եւ AstraZeneca ընկերության համատեղ ստեղծած դեղամիջոցով պատվաստվել է աշխարհում առաջին մարդը, հաղորդում է Sky News-ը:
Նա Չերչիլի անվան հիվանդանոցի 82-ամյա պացիենտ Բրայան Փինքերն էր, որն ունի երիկամների հիվանդություն:
AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստված երկրորդ պացիենտը 88-ամյա երաժշտության ուսուցիչ Տրեւոր Քոուլեթն էր, իսկ երրորդը՝ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, մանկաբույժ Էնդրյու Փոլարդը:
Նշվում է, որ պատվաստանյութի շուրջ 53 000 դեղաչափ արդեն նախապես ուղարկվել է վեց հիվանդանոցներ Օքսֆորդում, Սասեքսում, Լանքաշիրում, Ուորվիքշիրում եւ Լոնդոնում:
Պատվաստանյութերի մատակարարման հիմնական մասն ուղարկվել է ավելի քան 700 բուժհաստատություն եւ ծերանոց:
Կարծիքներ