Սևանա լճին հարակից հանգստյան գոտիներից մեկի տարածքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվել

Օրեր առաջ քաղաքացիների կողմից ահազանգ էր հնչեցվել, որ Սևանա լճին հարակից հանգստյան գոտիներից մեկի տարածքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվում և տարածքում առկա է աղբի մեծ կուտակում։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ու նշում, որ «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչների համակարգման ներքո տնտեսվարողը մաքրել է տարածքն աղբից։
Գրառման մեջ նաև ասված է․
«Հարգելի քաղաքացինե՛ր, Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է:
Շրջակա միջավայրի նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը»։
Կարծիքներ