Վրաստանի վարչապետը հույս ունի նպաստել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ասել է, որ առաջիկայում նախատեսում է այցելել Ադրբեջան և Հայաստան և հույս ունի դրական դեր խաղալ հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Վաղը ես կգնամ Բաքու: Ես հանդիպում կունենամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին ես շատ եմ հարգում: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Ամենակարևորը` մենք վստահում ենք միմյանց: Եթե վստահություն լինի, ես կարծում եմ, որ բոլոր հարցերը պատշաճ կերպով կլուծվեն», - երեքշաբթի ասել է Գարիբաշվիլին IMEDI հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես նույն հարաբերություններն ունեմ մի քանի շաբաթ առաջ Թբիլիսիում գտնվող պարոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նախատեսում եմ մոտ ժամանակներս այցելել նաև Հայաստան: Հույս ունեմ դրական դեր խաղալ հարևան երկրների հարաբերությունների կարգավորման հարցում»:
Վրաստանը հանդես է եկել նախաձեռնությամբ` ստեղծել հարթակ Թբիլիսիում` հայկական և ադրբեջանական կողմերի միջև բարձր մակարդակի շփումների համար:
Կարծիքներ