Ովքեր թուրքերի հետ համատեղ մանկություն են անցկացրել, կհիշեն նկարագրածս. Արման Բարսեղյան
Ովքեր թուրքերի (այդպես էինք կոչում ադրբեջանցիներին) հետ համատեղ մանկություն են անցկացրել, կհիշեն ու կհաստատեն ներքեւում նկարագրածը...
Չնայած իրար հետ շփվում ու խաղում էինք, բայց թուրք երեխաների հետ «ազգամիջյան կոնֆլիկտներն» անպակաս էին ու պարբերական բնույթ էին կրում։
Դրանք շատ արագ ավարտվում էին նրանով, որ թուրք երեխաները փախչում էին մոտ 50մ եւ սկսում այդ հեռավորությունից քարեր նետել։ Հաճախ հաջողում էին ու մեզանից մեկի գլխից սկսում էր արյուն գալ, սակայն դա որեւէ պարագայում հաղթանակ չէր, քանի որ հենց քարերից վախը հաղթահարում էինք ու սկսում առաջ գնալ, էլի փախչում էին՝ պահպանելով «անվտանգության գոտին», որպեսզի չհետեւեր անխուսափելի ծեծը։
Վերջին ժամանակներս մտքի մեջ անընդհատ համեմատում եմ ներկայիս ԱԹՍ-երը մեր մանկության թուրքերի նետած քարերի հետ. գտել են իրենց հոգեհարազատ զենքը, դրանք կարող են վնասներ, ծանր վնասներ պատճառել, բայց չեն կարող հաղթանակ ապահովել։
Թուրքերի այս սովորության մասին ես էլ չէի հիշում, տարիներ առաջ Արցախի ներկայիս նախագահը հիշեցրեց...
Վստահ եմ, հենց սկսենք գրոհը, համաձայն իրենց մանկության սովորույթի՝ էլի փախչելու են՝ պաշտպանվելով «անվտանգության գոտով»։
Կամք ու զորություն բոլորիս ու Հայոց բանակին։
Կարծիքներ