Ֆրանսիան հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում զսպման և երկխոսության համակցման օգտին
Փարիզը հանդես է գալիս Մոսկվայի հետ հարաբերություններում երկխոսության և զսպման համատեղման օգտին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցից հետո։
«Ռուսաստանի նկատմամբ մեր մոտեցման մեջ մենք կիսում ենք երեք սկզբունք՝ զսպվածություն, շարունակական երկխոսություն և անդրատլանտյան համակարգման ուժեղացում», - գրել է Լը Դրիանը Twitter-ում:
Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտնել էր, որ հունվարի 13-14-ին Ֆրանսիայի Բրեստ քաղաքում ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման մասնակիցները կողմ են արտահայտվել Ռուսաստանի հետ «պահանջատեր երկխոսությունը» շարունակելուն։
Կարծիքներ