Շիրակի 3 ֆուտբոլիստ հեռացել է թիմից

Շիրակի 3 ֆուտբոլիստ հեռացել է թիմից

«Շիրակ» ՖԱ-ից հեռացել են Գևորգ Կասպարովը, Էմիլ Եղիազարյանը և Վարդան Բակալյանը: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար և մաղթել նոր հաջողություններ նրանց կարիերայի հետագա ընթացքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում