Telegram-ը նոր գործառույթ է ավելացրել
Telegram մեսենջերը չաթերի միաժամանակյա զուգահեռ աշխատանքի հետ խմբակային զանգերի գործառույթ է ավելացրել, նշված է մեսենջերի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Խմբերի էվոլյուցիան շարունակվում է: Այսօր 2020 թվականին Telegram-ի 12-րդ թարմացմամբ մենք ներկայացնում ենք ձայնային չաթեր՝ նոր տեսակի աուդիո կոնֆերանս, որոնց խմբերի մասնակիցները կարող են միանալ ցանկացած պահի: Հիմա ցանկացած խմբում կարելի է գործարկել ձայնային չաթ՝ սովորական նամակագրությանը զուգահեռ. տեքստը եւ ձայնը միմյանց օրգանապես կլրացնեն մեկ տարածքում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ի տարբերություն սովորական զանգերի՝ պարտադիր չէ, որ մասնակիցները ժամ պայմանավորվեն. ձայնային չաթը միշտ բաց է: «Այն կարող է ոչ պաշտոնական զրույցների վիրտուալ գրասենյակ կամ հարթակ լինել, որոնք հետք չեն թողնի հաղորդաագրությունների պատմության մեջ: Իսկ խոշոր ընկերակցությունների ձայնային չաթերում կարող են հաստատվել անսպասելի ծանոթություններ: Խմբում անմիջաապես երեւում է, թե մասնակիցներից ով է հիմա չաթում խոսում: Եթե մարդիկ հետաքրքիր են, կարելի է միանալ եւ լսել՝ ինչպես գործընկերների զրույցը կից աշխատասենյակում»,- նշում են մշակողները:
Android-ի օգտատերերին հասանելի է այլ հավելվածների վերեւում պատկերման ռեժիմը, այդ ռեժիմում կարելի է կառավարել միկրոֆոնը եւ տեսնել, թե ով է չաթում խոսում, նույնիսկ եթե Telegram հավելվածը ծալված է: Դրանից բացի, Telegram-ում համակարգիչների համար եւ macOS-ի համար առանձին հավելվածում կարելի է ընտրել ստեղնաշարի համադրությունը ձայնային չաթում միկրոֆոնը կառավարելու համար:
Android-ի օգտատերերը հիմա կարող են խմբագրել իրենց ուղարկած լուսանկարը առանց երկրորդ անգամ ներբեռնելու. օրինակ՝ մեդիախմբագրում ավելացնելով լուսանկարի վրա նկար, տեքստ կամ սթիքեր: iOS-ի օգտատերերը կարող են արագ խմբագրել եւ հետ ուղարկել ստացած լուսանկարը՝ առանց այն պահպանելու եւ կրկին ներբեռնելու անհրաժեշտության: Սթիքերների թարմացումն ու ներբեռնումը կատարվում են ավելի արագ, դրանց ներբեռնման ժամանակ երեւում են երփներանգ ուրվագծերը:
Siri ձայնային օգնականը կարող է կարդալ iOS օգտատերերի Telegram-ից ականջակալներով ստացած նոր հաղորդագրությունները: Դրա համար սարքի կարգավորումներում անհրաժեշտ է «ծանուցումներ» բաժնում միացնել «Կարդալ հաղորդագրությունները»:
Կարծիքներ