Հնարավոր է Էրիկսենը հեռանա Ինտերից

 Հնարավոր է Էրիկսենը հեռանա Ինտերից

Ըստ Calciomercato-ի, «Միլանը» պատրաստ է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենից: Աղբյուրը նշում է, որ դանիացի խաղացողը չի տեղավորվում Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի խաղային մոդելում:
 
Հիշեցնենք, որ «Ինտերը» Էրիկսենին ձեռք է բերել «Տոտենհեմից» հունվարին: Այդ տրանսֆերի արժեքը կազմել էր 27.5 միլիոն եվրո, սակայն ակնկալվում է, որ «ներաձուրիները» կվաճառեն խաղացողին 40 միլիոն եվրոյից ոչ պակաս:
 
Դանիայի հավաքականի ֆուտբոլիստն Ա Սերիայի 2019/20 մրցաշրջանում անցկացրել է 17 հանդիպում և դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում