Բացառում եմ, որ քաղաքապետարանում լինի համակարգային կոռուպցիա. Տիգրան Ավինյան

Բացառում եմ, որ քաղաքապետարանում լինի համակարգային կոռուպցիա. Տիգրան Ավինյան

Բացառում եմ, որ քաղաքապետարանում լինի համակարգային կոռուպցիա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։

Նա պատասխանել է ընդդիմության մեղադրանքներին, որ ինքը ստվերային քաղաքապետ է ու սկսել է քարոզչությունը՝ օգտագործելով փոխքաղաքապետի պաշտոնը․

«Ես փոխքաղաքապետ եմ, որը համակարգում է վարչական շրջանների, շինբարեկարգման վարչության, մշակույթի, տրանսպորտի վարչությունների և մի շարք այլ վարչությունների աշխատանքները։ Անում եմ այն, ինչ պարտավոր եմ անել։

Անտրամաբանական կլիներ, որ փոխքաղաքապետը, որը համակարգում է վարչական շրջանների աշխատանքը, չշրջեր վարչական շրջանների ղեկավարների հետ և չհասկանար, թե ինչ խնդիրներ ունեն լուծելու։ Ինձ դրա համար քննադատելն անտրամաբանական է։ Ընդդիմության տեղը, եթե լինեի, կկենտրոնանայի մեր սխալների, բացթողումների, չարած աշխատանքի վրա»,-նշել է Ավինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում