Ես հավատում էի իմ հաղթանակին. Եվրոպայի առաջնության նորընծա չեմպիոն Գոռ Սահակյան

Ես հավատում էի իմ հաղթանակին. Եվրոպայի առաջնության նորընծա չեմպիոն Գոռ Սահակյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության նորընծա չեմպիոն Գոռ Սահակյանը երևանյան առաջնության արդյունքը սպասված է համարում:

«Թեժ պայքար ծավալվեց, առավել ևս, որ Հայաստանում է և մրցակիցներն էլ թուրք մարզիկներ են: Պատասխանատվությունը շատ-շատ էր: Ես հավատում էի իմ հաղթանակին: Եվ քրտնաջան աշխատել եմ այս ամենի համար: Ուրախ եմ, որ առաջին անգամ մասնակցելով մեծահասակների առաջնության` այսպիսի մեդալներ նվաճեցի: Սպասում էի:

Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատում էին ինձ: Այս կիլոգրամներն առաջին անգամ էի բարձրացնում: Սակայն մրցահարթակում ելույթներն այլ են»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սահակյանը:

19-ամյա Գոռ Սահակյանը երկամարտում գրանցելով 320 կգ` դարձավ Եվրոպայի չեմպիոն: Երկրորդ տեղում Իսպանիայից Խուան Հերնանդեսն է, իսկ եռյակի վերջում թուրք Քարան Կահրիմանն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում