Աշխարհում յուրաքանչյուր երրորդ կինը ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության. ԱՀԿ
Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր երրորդ կինն իր ամբողջ կյանքի ընթացքում ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության: Այս հանցավոր վարքագիծը լայն տարածում է գտել հատկապես կորոնավիրուսի համավարակի ժամանակ: Այս մասին այսօր հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
ԱՀԿ-ը բոլոր կառավարություններին կոչ է անում ամեն ինչ անել բռնությունները կանխարգելելու, տուժածներին օգնություն ցույց տվող ծառայությունների մատուցումը բարելավելու և տնտեսական անհավասարությունը կարգավորելու համար:
«Կանանց նկատմամբ բռնությունն էնդեմիկ է յուրաքանչյուր երկրում և մշակույթում, որն ահռելի վնաս է հասցնում միլիոնավոր կանանց ու նրանց ընտանիքներին»,-հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը:
Կարծիքներ