Կլոպ․ Ես չեմ գլխավորի Գերմանիայի հավաքականը
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք ինքը կարող է դառնալ Գերմանիայի հավաքականի նոր մարզիչը։ Այսօր հայտնի էր դարձել, որ Յոախիմ Լյովը Եվրո-2020-ից հետո լքելու է զբաղեցրած պաշտոնը։
«Պատրա՞ստ եմ աշխատել Գերմանիայի հավաքականում։ Ոչ։ Յոախիմ Լյովը երկար տարիներ անհավանական աշխատանք է արել։ Նա հավաքականի ողջ պատմության ամենահաջողակ մարզիչներից մեկն է համարվում։ Որքանով հասկանում եմ՝ նա ուզում է հաղթել Եվրո-2020-ը, հետո նոր հեռանալ։ Գերմանացի շատ լավ մարզիչներ կան, որոնք կարող են փոխարինել նրան։
Ոչ, ես չեմ գլխավորի Գերմանիայի հավաքականն այս ամառ կամ ամառվանից հետո։ Պայմանագրով ես 3 տարի պետք է դեռ անցկացնեմ «Լիվերպուլի» հետ։ Սա սովորական իրավիճակ է․ ստորագրում ես պայմանագիր ու փորձում այն կատարել»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Կարծիքներ