Հնարավո՞ր է ՄԻԱՎ-ի լիարժեք բուժումը
Միչիգանի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հայտնաբերել են ՄԻԱՎ-ի հավանական բուժումը: Այս մասին նկարագրված է Proceedings of the National Academy of Sciences.գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:
Իմունոդեֆիցիտի վիրուսը օգտագործում է Nef սպիտակուցը` իմունային համակարգից թաքնվելու համար: Այս սպիտակուցի օգնությամբ վիրուսը ճնշում է մեկ այլ սպիտակուցի՝ MHC-I-ի ակտիվությունը՝ թույլ չտալով իմունային համակարգին ճանաչել վարակված բջիջները, որոնցից պետք է ազատվել:
Գիտնականները 200 000 փոքր մոլեկուլների տվյալների բազայի սքրինինգ են արել եւ պարզել, որ FDA-ի (ԱՄՆ Սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման վարչություն) կողմից հաստատված դեղամիջոցների մեջ չկան հայտնի միացություններ, որոնք կարող էին արգելափակել Nef-ը եւ վերականգնել MHC-I գործառույթը: Սակայն մանրէների սինթեզի արտադրանքի LSI գրադարանում, որը պարունակում է 30 000 միացությունների մասին տեղեկատվություն, նրանք հայտնաբերել են այնպիսի հակաբիոտիկների մի կարգ, որոնք կոչվում են պլեյկոմակրոլիդներ եւ ունակ են արգելափակել Nef-ը:
Պլեյկոմակրոլիդները լայնորեն օգտագործվում են լաբորատոր փորձարկումներում, որտեղ անհրաժեշտ է անջատել լիզոսոմները՝ օրգանելներ, որոնցում ոչնչացվում են բջիջների վնասված բաղադրիչները: Այսպիսի ազդեցության պատճառով այս նյութերը համարվում են չափազանց թունավոր եւ վտանգավոր՝ որպես դեղամիջոցներ օգտագործելու համար: Սակայն պլեյկոմակրոլիդներ կոնկանամիցին A-ն զսպում է Nef-ին շատ ավելի ցածր խտություններում, քան լիզոսոմները զսպելու համար պահանջվողները:
Կարծիքներ