Քննարկվել են Հայաստանի և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի միջև տնտեսական փոխադարձ շահավետ համագործակցության հնարավորությունները
![Քննարկվել են Հայաստանի և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի միջև տնտեսական փոխադարձ շահավետ համագործակցության հնարավորությունները](https://freenews.am/uploads/images/image_750x_61ea9ff881864.jpg)
յոլն կատարած այցի շրջանակներում ՀՀ դեսպանության պատվիրակությունը Դյուսելդորֆի արդյունաբերական ակումբում աշխատանքային հանդիպում ունեցավ NRW Global Business գործակալության ներկայացուցիչների հետ։
Դյուսելդորֆի արդյունաբերական ակումբը, որը ստեղծվել է 1912թ․ որպես տնտեսության և գիտության, մշակույթի և քաղաքականության ֆորում, հյուրընկալել է հանրաճանաչ գործիչներ և առաջնորդներ։ NRW Global Business գործակալության գործադիր տնօրեն Ֆելիքս Նոյգարթի (Felix Neugart), Ելենա Մատեկինայի (Elena Matekina) և Թիմուր Կուրթի (Timur Kurt) հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանում ներդրումների, ինչպես նաև Հայաստանի և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի միջև տնտեսական փոխադարձ շահավետ համագործակցության հնարավորությունները։ Զրուցակիցները պայմանավորվեցին գործնական քայլեր ձեռնարկել տնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ։
Կարծիքներ