Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Հունիսի 26-ից 29-ը ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ՌԴ-Վրաստան սահմանամերձ հատվածի վրա անթույլատրելի թերության վերացման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում