Այսօր երեք առարկա հանձնած դիմորդների թիվը եղել է մոտ 2900. ԳԹԿ
Հուլիսի 8-ին ավարտվեցին միասնական քննությունները: Դիմորդներն այսօր քննություն հանձնեցին հայոց լեզու և հայ գրականություն, ֆիզիկա և կենսաբանություն առարկաներից:
Այսօր երեք առարկա հանձնած դիմորդների թիվը մոտ 2900-է եղել, 47 քննական կոնտրոնից գործել է 32-ը, 10-ը՝ Երևանում, 22-ը՝ մարզերում, քննությանը տևել է 3 ժամ: Tert.am-ին տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը:
Նա նշեց, որ քննությունն անցել է նորմալ, քննասենյակ ներկայացածների մեջ ջերմություն ունեցող դիմորդներ չեն եղել: Քննության ավարտից մի քանի ժամ անց երեք առարկաների ճիշտ պատասխանները տեղադրվել է Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում և ֆեյսբուքյան էջում:
«Քննության պատասխանները հայտնի կլինեն երեք օր հետո, գնահատականները փակցվում են ոչ միայն քննական կենտրոններում այլև ուղարկվում է դիմորդների էլեկտրոնային փոստին և տեղադրվում «Դիմորդ 2020» կայքում, դիմորդները իրենց գաղտնաբառով մտնում և տեսնում են միայն իրենց գնահատականը: Գնահատականների պարզ լինելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, կարող են բողոքարկել»,-ասաց նա:
Խաչանուշ Գրիգորյանը նշեց, որ այս պահին հանձնված քննություններից հայտնի է օտար լեզվի առարկայի գնահատականները, մյուս առարկաների հետ կապված դեռևս ամփոփ տվյալներ չկան:
Հարցին, թե նախորդ տարվա համեմատ ինչպե՞ս կգնահատեք այս տարվա օտար լեզվի քննությունների արդյունքները, Խաչանուշ Գրիգորյանի ընդգծեց, որ այս տարվա լեզվի արդյունքները ճիշտ չէ համեմատելը, նախորդ տարվա օտար լեզվի գնահատականների հետ, քանի որ նախորդ տարիներին օտար լեզու էին հանձնում , օրինակ՝ տնտեսագիտական բաժին դիմողները, իսկ այս տարի տնտեսագիտականի բաժնի համար միակ քննական առարկան մաթեմատիկան է եղել: Իսկ օտար լեզու հանձնողներն այս տարի մեծամասամբ հումանիտար ուղղությունում սովորողներն են, որոնք ավելի լավ են տիրապետում առարկային:
Նշենք, որ այս տարի կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ դիմորդները բուհ ընդունվելու համար միայն մեկ քննություն են հանձնել: Քննություններն անցկացվել են մեկ փուլով: Քննության օրերը նշանակված էին 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին:
Կարծիքներ