Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում․ կրակի տարածման կանխման գործում հրշեջներին օգնում են քաղաքացիները

Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում․ կրակի տարածման կանխման գործում հրշեջներին օգնում են քաղաքացիները

Արդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական մի քանի մարտական հաշվարկ Երևան-Արմավիր ավտոճանապարհին ջանում են մարել դաշտերում առաջացած հրդեհը: Այս մասին հուլիսի 8-ի ուշ երեկոյան գրել է SHAMSHYAN.com-ը։

Հրշեջներին օգնում են քաղաքացիները և նրանց հաջողվել է կանխել կրակի տարածումը եւ այն վերցնել վերահսկողության տակ։ Նախնական տեղեկություններով, հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Հրդեհի պատճառը պարզվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում