ԱՄՆ-ի տնտեսությանը 3 տարվա աճ են կանխատեսել
Համաշխարհային խոշորագույն ներդրումային բանկերից մեկի՝ JPMorgan Chase-ի, ղեկավար Ջեյմի Դայմոնը հանդես է եկել կանխատեսմամբ այն մասին, որ ԱՄՆ-ի տնտեսությանը երեք տարվա աճ է սպասվում, որը կտեւի մինչեւ 2023 թվականը: Նրա խոսքը մեջբերում Է CNBC-ն։
Դայմոնի կարծիքով՝ աճի պատճառ կարող են դառնալ կառավարության եւ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) աջակցության միջոցները, ինչպես նաեւ կորոնավիրուսի դեմ բնակչության հաջող պատվաստումը: Բնակչության շրջանում առաջիկա ամիսներին կգերակշռի հետաձգված պահանջարկը, քանի որ անցյալ և ներկա տարիների լոքդաունի ժամանակ կտրուկ նվազել են ծախսերի հնարավորությունները։
«Այդ բումը կարող է հեշտությամբ տեւել մինչեւ 2023 թվականը, քանի որ բոլոր ծախսերը (աջակցության ծրագրերի շրջանակներում) կարող են տեւել մինչեւ 2023 թվականը», — նշել է Դայմոնը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի սկզբին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հավանություն տվեց 1,9 տրիլիոն դոլարի ընդհանուր ծավալով տնտեսությանն օգնության ծրագրին: Այն ենթադրում է հատկացումը ուղղակի սուբսիդիաների տնային տնտեսությունների, բանկերի եւ առավել տուժած ընկերությունների:
Կարծիքներ