ՌԴ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ին մեղադրել է Ուկրաինայում և Սև ծովում ակտիվությունը մեծացնելու համար
Ռուսաստանի Դաշնությունը արձանագրում է ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի ակտիվության աճը Ուկրաինայում և Սև ծովում`Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Զախարովայի խոսքերով՝ Կիևը շարունակում է նոր ուժեր ու զենքեր բերել դեպի Դոնբասի հետ շփման գիծ:
«Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերի ակտիվության աճ նկատվում է Ուկրաինայի տարածքում և Սև ծովում` Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ: Ուկրաինայի տարածքում նախատեսվում է 7 համատեղ զորավարժություն` դաշինքի տարբեր երկրների մասնակցությամբ»,-ասված է Զախարովայի մեկնաբանության մեջ:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի տարածքում օտարերկրյա պետությունների հետախուզական գործունեությունը Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով և Դոնբասի շփման գծում զգալիորեն ակտիվացել է, դրանում ներգրավվել են թռչող սարքեր և ռադիոէլեկտրոնային միջոցներ:
«Շարունակվում է ՆԱՏՕ-ի երկրների կողմից ուկրաինական զինված ուժերի ֆինանսական և նյութատեխնիկական աջակցությունը, թռչող սարքերի մատակարարումը, արևմտյան հրահանգիչների կողմից ուկրաինական ռազմական անձնակազմի վերապատրաստումը»,-ավելացրել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Կարծիքներ