Ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ

Ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ

Օգոստոսի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ ժողովրդին հայտնի «բանկի կրուգի» հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 62-ամյա Հմայակ Ս.-ի վարած Mercedes G500 և Երևանի բնակիչ 24-ամյա Հրանուշ Գ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները վարորդներն են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում