Հայաստանի հավաքականը երկրորդ մարզումն է անցկացրել հավաքի շրջանակում

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզական հավաքը։ Մեր ընտրանին պատրաստվում է Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին երկու հանդիպումներին։
Խոակին Կապառոսի թիմն այսօր երկրորդ մարզումն է անցկացրել։ ՀՖՖ մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել մարզումից։
Սեպտեմբերի 24-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի հավաքականը կմրցի Ուկրաինայի ընտրանու հետ։ Սեպտեմբերի 27-ին Հայաստանը կհյուրընկալվի Իռլանդիայի հավաքականին։
Կարծիքներ