Մեծ Բրիտանիան Լաչինի միջանցքի արգելափակման հարցը պետք է բարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում․ լորդ Ալթոն

Մեծ Բրիտանիան Լաչինի միջանցքի արգելափակման հարցը պետք է բարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում․ լորդ Ալթոն

Բրիտանացի քաղաքական գործիչ, Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոնը կիսել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մտահոգությունները՝ նշելով, որ անհրաժեշտ է համարում, որպեսզի  Լաչինի միջանցքի արգելափակման հարցը քննարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մտահոգություն է հայտնում այն հարցի շուրջ, որ մարդասիրական օգնությունը չի հասնում Լեռնային Ղարաբաղի հայերին։ Մեծ Բրիտանիան պետք է անհապաղ բարձրացնի այդ հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում», - գրել է նա «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ կիսվելով Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ ԿԽՄԿ-ի հայտարարությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում