Եվս մեկ երիտասարդ է մահացել Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով

Եվս մեկ երիտասարդ է մահացել Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով

Հուլիսի 18-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար էին բախվել «Ֆորդ Տրանզիտ», «ԳԱԶել», «Մերսեդես», «Ինֆինիտի» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ:

«ԲՄՎ»-ի ուղևոր 21-ամյա Մասիս Ժուռոյանը մահացել էր տեղում, իսկ 17 անձ տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ մահացել էին նաև 43-ամյա Սարգիս Լևոնյանը և 25-ամյա Շանթ Ժուռոյանը:

Հուլիսի 27-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մահացել է նաև 30-ամյա Աշոտ Կոստանյանը:

Քրեական վարույթը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում