Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ԱՄՆ-ից ուղարկված ծանրոցներում ավելի քան 12 կիլոգրամ մարիխուանա են հայտնաբերել
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում մաքսային ծառայողներն ԱՄՆ-ից ուղարկված ծանրոցներում ավելի քան 12 կիլոգրամ մարիխուանա են հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությանը:
«Մաքսակետի աշխատակիցները մաքսանենգության դեմ պայքարի գլխավոր վարչության և կենտրոնական մաքսակետի արագ արձագանքման հատուկ ջոկատի հետ համատեղ ԱՄՆ-ից ուղարկված ծանրոցներում հայտնաբերել են ավելի քան 12 կիլոգրամ մարիխուանա: Թմրանյութեր ստացողները ձերբակալվել են»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ թմրանյութը հայտնաբերվել է երկու միջազգային փոստային ծանրոցների ստուգման ժամանակ: Ծանրոցները ստանալիս ձերբակալվել է ՌԴ երկու քաղաքացի:
Հարուցվել է 2 քրեական գործ` «Մարդկանց խմբի կողմից մեծ խմբաքանակով թմրանյութի մաքսանենգություն» հոդվածով, որը նախատեսում է մինչև 20 տարվա ազատազրկում` մինչև 1 միլիոն ռուբլի տուգանքով:
Կարծիքներ