Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կա տուժած
Հուլիսի 24-ին՝ ժամը 18:25-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի–Արենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 115-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1990 թ.) կողաշրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Կարծիքներ