Լավրովը հայտնել է Ռուսաստանի քաղաքականությանը միջամտելու Արևմուտքի ամենօրյա փորձերի մասին
Ռուսաստանն արևմտյան երկրների կողմից արձանագրում է իր ներքին և արտաքին քաղաքականությանը միջամտելու ամենօրյա փորձեր։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Հեռավորարևելյան դաշնային համալսարանում՝ «Ռուսաստանի միջազգային գործունեությունը՝ ռուսական տարածաշրջանների զարգացման համար» թեմայով դասախոսությամբ։
«Մեր արևմտյան գործընկերները չեն էլ թաքցնում, որ նրանցից շատերը կնախընտրեին գործ ունենալ թույլ Ռուսաստանի հետ, որը զուրկ է կողմնորոշումից և պատրաստ է ցանկացած զիջման»,-ասել է նա։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի բարեկամների շարքերը մշտապես համալրվում են։ Նա նշել է, որ Ռուսաստանի մեկուսացման մասին, ինչպես պնդում են Արևմուտքում, խոսք չկա։
Կարծիքներ