Ռուսաստանն Աֆղանստանում ԱՄՆ-ի օպերացիան համարում է ձախողված
Աֆղանստանից զորքերի դուրսբերմամբ ԱՄՆ-ը դե ֆակտո ճանաչում է այդ երկրում իր օպերացիայի ձախողումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ռուսաստանի միջազգայի գործունեության վերաբերյալ Հեռավորարևելյան դաշնային համալսարանում դասախոսությամբ հանդես գալիս։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը, Աֆղանստանից զորքերը դուրս բերելով, և Քաբուլը, չցանկանալով «Թալիբան» շարժման հետ անցումային կառավարության ձևավորում, էլ ավելի են բարդացնում իրավիճակը երկրում։
Հուլիսի 6-ին ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը 90 տոկոսով ավարտված։ ԱՄՆ ՊՆ-ն իրականացրել է մոտ 1000 բեռնատար չվերթ և դուրս բերել 17 հազար միավոր տեխնիկա։
Կարծիքներ