Բիլ Գեյթսը նշել է COVID-19 համավարակի ավարտի ժամկետները
Microsoft կորպարացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծիք է հայտնել, որ կորոնավիրուսի համավարակը լավագույն դեպքում կավարտվի 2022 թվականին: Այս մասին նա ասել է Fox News- ին տված հարցազրույցում:
Նրա խոսքերով, 2021 թվականին աշխարհը պետք է կարողանա նվազեցնել վարակի տարածման ցուցանիշները: Ընդ որում, պետք է գլոբալ մոտեցում կիրառվի, նշել է Գեյթսը:
«Փառք Աստծո, պատվաստանյութերի մշակման տեխնոլոգիաներն արդեն առկա էին, ֆինանսավորումը ստացվեց, և ընկերությունները տրամադրեցին իրենց լավագույն մասնագետներին: Այնպես որ, ես լավատես եմ, որ սա հավերժ չի տևելու», – ասել է Գեյթսը:
Կարծիքներ