Թուրքիայի աջակցությունը վայելող թուրքոման հրամանատարը հայտնել է, որ Սիրիան վերածելու են թյուրքախոս երկրի

Թուրքիայի աջակցությունը վայելող թուրքոման հրամանատարը հայտնել է, որ Սիրիան վերածելու են թյուրքախոս երկրի

«Սիրիայի ազգային բանակի» Սուլթան Մուրադ դիվիզիայի թուրքոման հրամանատար Ֆեհիմ Իսան Twitter-ի իր էջում գրել է, որ Բաշար Ասադից հետո Սիրիան վերածելու են թյուրքախոս երկրի, փոխանցում է Ermenihaber-ը։

«Ալլահի կամքով Սիրիան Ասադի դաժան ռեժիմից և ահաբեկչական կազմակերպություններից մաքրելուց հետո մենք՝ որպես ազատ Սիրիա և թյուրքախոս երկիր, տեղ կգտնենք Թյուրքական խորհրդում»։

Հոկտեմբերի 3-ի իր գրառմամբ Իսան նաև շնորհավորել է թյուրքախոս երկրների համագործակցության օրը և Թյուրքական խորհրդի կազմավորման 12-րդ տարեդարձը։

Դիվիզիայի հրամանատար Իսան գլխավորում է «Հեղափոխականների շարժում» կոչվող կազմակերպությունը, որը բաղկացած է «Սիրիայի ազգային բանակի» խմբերից։ Իսկ «Սիրիայի ազգային բանակի»՝ Թուրքիայի աջակցությամբ 2013թ․ մարտի 28-ին ստեղծված և թուրքմեններից կազմված Սուլթան Մուրադ դիվիզիայի անունը հաճախ կապվում է Աֆրինում տեղացի բնակչության իրավունքների խախտումների հետ։ Այս պահին Աֆրինը վերահսկող զինյալ խումբը հիմնականում կազմված է սիրիացի թուրքոմաններից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում