Դոլարի փոխարժեքն աճում է. թանկացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 21-ին, կազմել է 483.70 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.89 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 553.59 դրամ (աճել է 0.53 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 613.72 դրամ (աճել է 5.86 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.83 դրամ (աճել է 0.10 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 302.32 դրամ, ոսկի՝ 28,235.74 դրամ, պլատին՝ 13,140.86 դրամ:
Կարծիքներ