Էջմիածնի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մոտ 23կգ մշակված կանեփի բույս, 240գ. նույն բույսի թաց զանգված, կաթուցիչ
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ձեռք բերել:
Հուլիսի 9-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվել է Էջմիածնի Կոմիտասի փողոցի տներից մեկը։ Իրավապահները հայտնաբերել են մոտ 23 կիլոգրամ մշակված կանեփի բույս, նույն բույսի թաց զանգված՝ 240 գրամից ավելի քաշով, արմատախիլ արված կանեփի բույսեր, օգտագործված կաթուցիչ և այլն։
Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ 30-ամյա տանտերը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Կարծիքներ