Ֆուտզալի 2024-ի ԱԱ որակավորման փուլի D խմբի վերջին տուրում Հայաստանի ընտրանին հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային
Հայաստանի ֆուտզալի ազգային թիմը 2024 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի D խմբի վերջին տուրում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հյուրընկալեց Բոսնիա և Հերցեգովինային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային քառորդի առաջին րոպեներին Հայաստանի հավաքականը մեծ տեմպով սկսեց հանդիպումը և հիմնականում տիրում էր նախաձեռնությանը: Սակայն հաջորդիվ հյուրերին հաջողվեց կոտրել իրար հաջորդող գրոհների շարքը` փորձելով գտնել Հայաստանի հավաքականի դարպասը տանող ամենաթույլ օղակը: Սակայն Հայաստանի ընտրանին օգտագործեց իր հնարավորությունը խաղակեսի ավարտից 11 րոպե առաջ: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Վլադիմիր Սանոյանը: Վերջինս րոպեներ անց դարձավ նաև ընտրանու երկրորդ գոլի հեղինակը: Բոսնիա և Հերցեգովինային հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը մինչ ընդմիջում: Հայաստանի ընտրանին զարգացրեց հաջողությունը երկրորդ կեսում: Գոլի հեղինակ դարձավ Արթուր Մելքոնյանը: Բոսնիա և Հերցեգովինան կարողացավ այս կեսում ևս մեկ գնդակի հեղինակ դառնալ:
Հայաստանի-Բոսնիա և Հերցեգովինա` 3:2:
Հայաստանի ֆուտզալի ընտրանին նախորդ տուրում արդեն իսկ ապահովել է իր տեղը աշխարհի առաջնության էլիտ ռաունդում: Էլիտ ռաունդի վիճակահանությունը կկայանա 2024 թվականի հունվարին:
Կարծիքներ