Ռուսաստանից նավթամթերքի արտահանման ծավալը 2023 թվականի արդյունքներով կարող է նվազել 16 տոկոսով
Ռուսաստանում նավթամթերքի արտահանման ծավալը 2023 թվականին կարող է նվազել 16 տոկոսով։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով veb.RF զարգացման պետական կորպորացիայի գլխավոր տնտեսագետ Անդրեյ Կլեպաչինի հայտարարությանը։
«Մեծ ռիսկեր կան ոչ միայն նավթի, այլև նավթամթերքի հետ կապված։ Նախկինում մենք արտահանում էինք ավելի քան 140 միլիոն տոննա, անցյալ տարի՝ արդեն 122 միլիոն տոննա, կորցրինք ավելի քան 20 միլիոն տոննա։ Այս տարի 100-110 մլն տոննա կլինի, գուցե ավելի քիչ», - ասել է Կլեպաչը։
Կարծիքներ