Ռուսական ընկերությունը շահել է Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծման մրցույթը

Ռուսական ընկերությունը շահել է Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծման մրցույթը

Երևանի քաղաքապետարանը հաստատում է այն տեղեկությունը, որ Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում հաղթել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե կայարանի շինարարության, այլ նախագծման մրցույթը շահելու մասին է:

Թե ինչքա՞ն կտևեն կայարանի նախագծման աշխատանքները՝ քաղաքապետի մամուլի քարտուղարը դժվարացել է ասել՝ պարզաբանելով, որ գործընթացը ՀՀ կառավարությունն է իրականացնում, իսկ քաղաքապետարանը զուտ տեխնիկական միջնորդի դեր է խաղում գործընթացում:

Քաղաքապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է նաև այն հարցը, թե ըստ քաղաքապետարանի ծրագրերի՝ մոտավոր ե՞րբ է նախատեսվում շահագործման հանձնել Աջափնյակի մետրոյի կայարանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում