Արցախի ՊԲ-ն ոչնչացրել է Ադրբեջանի զինված ուժերի ևս մեկ փոխգնդապետի
Ռազմական գործողությունների ընթացքում Արցախում սպանվել է ադրբեջանցի մեկ այլ բարձրաստիճան սպա՝ գրում է infoteka24.ru-ն:
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ոչնչացրել են ադրբեջանական հանցավոր բանակի փոխգնդապետ Ռամալդանով Բեբեկ Մեվեդին օղլուին:
Ադրբեջանը շարունակում է թաքցնել իր կորուստները՝ վախենալով հասարակության արձագանքից, որին գրեթե մեկ ամիս է՝ կերակրում է բանակի «փայլուն հաջողությունների» մասին ստերով: Պատերազմի ավարտից հետո իրական թվերը կդառնան «սառը ցնցուղ» խաբված մարդկանց համար, որոնք կսրբեն կեղծ ու մտացածին հայրենասիրությունը:
Կարծիքներ