Ֆրանսիայում հայտնաբերվել է Եվրոպայի ամենահին 3D քարտեզը
Ֆրանսիական Սեն-Ժերմեն ամրոցի նկուղում գտել են բրոնզե դարաշրջանի նախշերով քարե սալ, որը համարվում է Եվրոպայի ամենահին 3D քարտեզը: Այդ մասին հայտնում է BBC News-ը: Սալիկն ի սկզբանե հայտնաբերվել է 1900 թվականին, հնէաբան Պոլ դյու Չատելիեի կողմից, Բրետանիում հնագույն գերեզմանատեղիի պեղումների ժամանակ: Դրանից հետո այն կորել է, և 2014-ին նրան պատահաբար գտել են Փարիզի ծայրամասում գտնվող ամրոցի նկուղում:
Քարի կտորը, 2-ից 1,5 մետր չափով, հայտնի է որպես Սենթ-Բելեկի սալ: Այն թվագրվում է վաղ բրոնզի դարաշրջանին՝ մ.թ.ա. 1900-ականներից մ.թ.ա. 1650 թ.-ին։
Սալիկն ուսումնասիրելուց հետո հնէաբանները եկել են այն եզրակացության, որ դա Արևմտյան Բրետանի շրջանի քարտեզն է. Խորքերը ներկայացնում են Օդետ գետի հովտի եռաչափ պատկերը, և մի քանի գծեր ցույց են տալիս տարածքի գետային ցանցը:
«Սա, հավանաբար, տարածքի հայտնաբերված ամենահին քարտեզն է, որը նույնականացվել է»,-ասել է հետազոտության հեղինակներից մեկը ՝ Բորնմութի համալսարանի դոկտոր Կլեմենտ Նիկոլասը:
Նրա խոսքով ՝ ամբողջ աշխարհում կան մի քանի նման փորագրված քարտեզներ, սակայն առաջին անգամ քարը պատկերում է տարածքը որոշակի մասշտաբով: Վարկածներից մեկի համաձայն ՝ քարտեզը կարող էր վկայել տիրակալության հողամասի սեփականության իրավունքի մասին:
Կարծիքներ