Շատ ուսուցիչներ սկսել են արդեն կիրառել նոր չափորոշչի մոտեցումները՝ չսպասելով ներդրմանը բոլոր դպրոցներում. փոխնախարար

Այնքան կարևոր է, որ չնայած մեր մտահոգություններին, չվախենանք, փորձենք և փոխենք՝ մեր երեխաներին սովորելու, ճանաչելու իրական հնարավորություններ տալով, ինքներս էլ մեր փորձից սովորելով ու բարելավելով։
Այս մասին՝ անդրադառնալով կրթության նոր չափորոշիչներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղեկալ Ժաննա Անդրեասյանը՝ հրապարակելով լուսանկարներ ու նշելով, որ դրանցում Երևանի թիվ 107 դպրոցի հինգերորդ դասարանցիներն են՝ իրենց անգլերենի ուսուցչի հետ։
«Երբ այս կիսամյակ մեթոդական ցուցումները նորացվեցին և նախագծային աշխատանքը առաջարկվեց կիրառել, փորձել են և ստացված արդյունքից ոգևորվել։ Հատկապես կարևորում եմ, որ անկեղծ գրում են՝ սկզբում չէինք պատկերացնում, մտածում էինք, որ չի ստացվի, բայց փորձեցինք ու ստացվեց:
Այնքան կարևոր է, որ չնայած մեր մտահոգություններին, չվախենանք, փորձենք և փոխենք՝ մեր երեխաներին սովորելու, ճանաչելու իրական հնարավորություններ տալով, ինքներս էլ մեր փորձից սովորելով ու բարելավելով։
Այսպիսի հաղորդագրություններ էլի եմ ստանում։ Մեր շատ ուսուցիչներ և դպրոցներ սկսել են կիրառել նոր չափորոշչի մոտեցումները արդեն այսօր՝ չսպասելով դրա ներդրմանը բոլոր դպրոցներում։ Շնորհակալ եմ այս կարևոր աշխատանքի համար»,-գրել է Անդրեասյանը:
Կարծիքներ