Աֆղանստանի արեւելքում տասնյակ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել մզկիթում պայթյունի հետեւանքով
Մզկիթում պայթյունի հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել Աֆղանստանի Նանգարհարի նահանգի Սփինհարի շրջանում, որը գտնվում Է երկրի արեւելքում: Նոյեմբերի 12-ին իր Էլեկտրոնային տարբերակում այդ մասին հայտնել Է տեղական Etilaat Roz թերթը՝ վկայակոչելով տարածաշրջանի աղբյուրներ:
Ինչպես ճշտվում Է, միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 13:30-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին) հոծ բազմության մեջ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Պատահարի այլ մանրամասնություններ առայժմ չեն հայտում: «Թալիբան» արմատական շարժման կողմից օգոստոսին Աֆղանստանում իշխանության զավթման պահից սա արդեն հինգերորդ խոշոր պայթյունն Է երկրի կրոնական կառույցում:
Մինչ այդ ահաբեկչական գործողությունները տեղի Էին ունենում հիմնականում շիաների մզկիթներում, ինչի հետեանքով ընդհանուր առմամբ զոհվել Է ավելի քան 250 մարդ, հարյուրավորները՝ վիրավորվել: Այդ դեպքերից յուրաքանչյուրում կատարվածի համար պատասխանատվությունն ստանձնել են «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալները, որն «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ճյուղավորումն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ