IPhone-ում լուսանկարների զանգվածային հեռացում են արձանագրել

IPhone-ում լուսանկարների զանգվածային հեռացում են արձանագրել

Adobe-ը ներողություն է խնդրել iPhone-ից լուսանկարների զանգվածային հեռացման համար։ Այս մասին հայտնում է 9to5Mac պարբերականը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։

Օգոստոսի 19-ին իր կայքում Adobe-ի ներկայացուցիչը ներողություն է խնդրել Lightroom հավելվածի նոր տարբերակի օգտատերերից: Նրա խոսքով ՝ ընկերությունը արձանագրել է լուսանկարների հեռացման դեպքեր, ինչի կապակցությամբ անկեղծ ներողություն է խնդրում հաճախորդներից։ Adobe-ում ճշտել են, որ որոշ դեպքերում պատկերները կարելի է վերադարձնել՝ կատարելով iPhone-ի կրկնօրինակի վերականգնման ընթացակարգը:

Լրագրողները նկատել են, որ շատ դեպքերում օգտատերերը չեն կատարել համակարգի կրկնօրինակում, այնպես որ, Lightroom-ի հետ կապված լուսանկարները ջնջվել են անդառնալիորեն: Մասնավորապես, հավելվածի օգտատերերից մեկը հայտարարել է, որ Adobe-ի սխալի պատճառով ընդմիշտ կորցրել է վերջին մի քանի տարիների ընթացքում արված լուսանկարները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում