Ամենաօգտակար սննդատեսակները նախաճաշի համար

Ամենաօգտակար սննդատեսակները նախաճաշի համար

 

Նախաճաշը կարելի է օգտակար անվանել այն դեպքում, երբ դրանում առկա են սպիտակուցներ եւ ածխաջրեր պարունակող սննդատեսակներ: Նման տեսակետ է հայտնել ռուս բժիշկ-դիետոլոգ Յուլիա Չեխոնինան:

Նա նշել է, որ նախաճաշի ժամանակ ափսեի պարունակությունը չպետք է մի բաղադրիչից կազմված լինի, օրինակ, միայն շիլա:

Նա ասել է, որ նախաճաշին պետք է ուտել սպիտակուցներ, ածխաջրեր, որպեսզի դրանք էներգիայով ապահովեն ողջ օրվա համար:

Բժիշկն ասել է, որ նախաճաշը պետք է տարատեսակ սննդամթերքից բաղկացած լինի:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում