Լիբանանի մայրաքաղաքում հակակառավարական ցույցեր են
Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել, Բեյրութում հակակառավարական ցույցեր են սկսվել: Այդ մասին հայտնել է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Նշվում է, որ ցուցարարները հրկիզումներ են արել, թալանել են խանութներ և քարեր նետել իրավապահների վրա: Ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ օգտագործել:
Իշխանությունները հետաքննում են պայթյունի պատճառներն ու հանգամանքները: NNA-ի փոխանցմամբ, դատավոր Ֆակի Ակիկին ասել է, որ գործի շրջանակներում ձերբակալվել է 16 անձ, ովքեր կարող են պատասխանատու լինել կատարվածի համար:
Կարծիքներ