Սպասվում են տեղումներ, ձերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հանրապետության տարածքում նոյեմբերի 26-ին և 27-ին, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 26-ին լեռնային շրւջաններում ձյան, 27-ին և 28-ին նախալեռնային և հովտային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի 29-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-28-ն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 26-28-ն սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարծիքներ