ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ իր երկիրը Լիբանանի հետ զինադադարի հասնելու ճանապարհին է
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելը գնում է Լիբանանի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի հետ զինադադարի համաձայնագրի հասնելու ճանապարհով։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դանիել Դանոնը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում։
«Մենք շարժվում ենք այս ուղղությամբ: Ինչպես ավելի վաղ ասացի, մեր նպատակը շատ պարզ էր. «Հեզբոլլահ»-ին մղել Լիտանի գետից հյուսիս: Համաձայնագիրը դեռ վերջնական տեսք չի ստացել, բայց գործընթաց կա», - ասել է նա։Ավելի վաղ Axios պորտալը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելն ու Լիբանանը նախապես պայմանավորվել են ռազմական գործողությունների դադարեցման պայմանների շուրջ։ Նրանց խոսքով՝ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նոյեմբերի 26-ին կքննարկի գործարքի պայմանները։
Կարծիքներ