Վաղը Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Վաղը Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ուշ ավարտով պայմանավորված Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վաղը կերկարացվի մեկ ժամով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

«Հարգելի ֆուտբոլասերներ, երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր։

Հաշվի առնելով, որ Հայաստան-Թուրքիա խաղը նախանշված է մարտի 25-ին ժամը 21:00-ին, այսինքն՝ կավարտվի մոտ 22:50-ին, քաղաքապետարանում որոշում է կայացվել, որ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վաղը կերկարացվի մեկ ժամով և գնացքները կերթևեկեն մինչև կեսգիշեր»,-ասված է գրառման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում