Վերսկսվել են Սյունիքում գետն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները

Վերսկսվել են Սյունիքում գետն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները

Ապրիլի 5-ին, ժամը 07։15-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով Սյունիքի մարզի Աճանան գետի մոտակայք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հիշեցնենք,  որոնողական աշխատանքները երեկ ժամը 19։42-ին մթության պատճառով դադարեցվել էին անարդյունք։

Ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։

Փրկարարները գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում