Լավրովը նշել է Պուտինի և Զելենսկու հանդիպման պայմանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գագաթնաժողովը կարող է կայանալ, երբ արդյունք լինի Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների բանակցություններում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Երբ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների գագաթնաժողովը, նախագահ Պուտինը ևս մեկ անգամ չէ, որ ասել է, որ հենց արդյունք լինի, այդ արդյունքի ամրապնդման համար նման գագաթնաժողով կարող է հրավիրվել», – ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:
Կարծիքներ