Թայվանի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խաղաղ օվկիանոսում՝ Թայվանի արևելյան ափերի մոտ, կիրակի օրը 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով չինական կղզու սեյսմոլոգիական ծառայությանը։
Ցնցումները զգացվել են երեք շրջանների տարածքում։ Էպիկենտրոնը գտնվել է ծովափնյա գծից 66,5 կմ հեռավորության վրա։ Զոհերի, ավերածությունների կամ ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան։
Ավելի քան 23 միլիոն բնակչություն ունեցող Թայվանը գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ երկու տեկտոնական թիթեղների միացման վայրում: Կղզու արևելյան հատվածը համարվում է Ասիայի ամենավտանգավոր սեյսմիկ գոտիներից մեկը։
Կարծիքներ